«Բարսելոնան» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ խաղացողի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրության պատճառով: Սակայն ուրուգվայցի ֆուտբոլիստը չի շտապում արձագանքել այս առաջարկին, որը զարմացնում է կապտանռնագույնների ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի հետ միջնորդի միջոցով և բանավոր առաջարկ արել ՝ Արաուխոյին գնելու 100 միլիոն եվրոյով: Բայց «Բարսելոնան» ուրուգվայցի պաշտպանին համարում է թիմի ամենաթանկ խաղացողներից մեկը և պատրաստ չէ բաժանվել նրանից: