«Բարսելոնայի» պաշտպան Ժոաո Կանսելուն, որը վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիից», կարող է մնալ կատալոնական ակումբում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբում ցանկանում են 29-ամյա պորտուգալացուն վարձակալել ևս մեկ մրցաշրջանով։
Այս մրցաշրջանում Կանսելուն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։