«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Արաուխոն հեռանալու է իսպանական ակումբից, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ հանդիպեց Ռոնալդի հետ և հասկացրեց նրան, որ թիմը հույսը դնում է ուրուգվայցու վրա:
25-ամյա Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին «Բոստոն Ռիվերից» 4,7 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։