«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կմնա կատալոնական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ուրուգվայցին թիմի կարևոր մասն է և չի ցանկանում նրան բաց թողնել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան ուղիղ կապի մեջ է մտել խաղացողի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ֆուտբոլիստի համար առաջարկում է մոտ 90 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 25-ամյա Արաուխոն անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նրա ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։