Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղը։
«Ջուդը հիանալի ֆուտբոլիստ է, և մենք բախտավոր ենք, որ նրան ունենք «Ռեալում»: Նա շատ լավն է, հուսով եմ՝ Բելինգեմը մեզ շատ տիտղոսներ կբերի ակումբին»,- Զիդանի խոսքն է մեջբերել Madrid Zone-ը։
20-ամյա Բելինգեմը միացել է Մադրիդի «Ռեալին» 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։