«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսին։
«Այսօր մենք լավ հարաբերություններ չունենք Մադրիդի հետ։ Պերեսը մասնակցել է «Նեգրեյրայի գործին», և այն, ինչ նա անում է, շեղում է։ Նա խնդրեց երկարաձգել նախաքննությունը, թեև ապացույցներ չկան, և ոչինչ էլ չեն գտնի, քանի որ ոչինչ չկա։
Անցկացվել է տեխնիկական արբիտրաժային խորհրդակցություն՝ որպես ապացույց տրամադրված զեկույցներով և տեսանյութերով: Բայց հետո նրանք [«Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները] գալիս են և փորձում են գործը ակտիվ պահել, որպեսզի կարողանան շարունակել ներկայացնել իրենց քարոզած գաղափարները, այն է, որ «Բարսան» փորձում է ազդել մրցավարների վրա: Կարծում եմ, որ երկակի խաղը, որը նրանք խաղում են, սխալ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































