Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Մայնցին» և 8-1 հաշվով հաղթանակ տարավ։ Մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է։
«Բավարիան» այս պահին խփել է 73 գոլ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Ինտերը» (70 գոլ) և «Արսենալը» (70 գոլ)։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերն այս պահի դրությամբ․
Բավարիա — 73 գոլ
Ինտեր — 70 գոլ
Արսենալ — 70 գոլ
Լիվերպուլ — 66 գոլ
Բայեր — 63 գոլ
Մանչեսթեր Սիթի — 63 գոլ
Ռեալ Մադրիդ — 60 գոլ
Տոտենհեմ — 59 գոլ
Աստոն Վիլա — 59 գոլ
Ժիրոնա — 59 գոլ
Նյուքասլ — 57 գոլ
Բարսելոնա — 57 գոլ
Շտուտգարտ — 57 գոլ
ՊՍԺ — 56 գոլ