Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջիկա պատասխան խաղի մասին։
Առաջին խաղն ավարտվել է «Ատլետիկի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Մենք հաղթել ենք, բայց դա այն արդյունքը չէ, որը վերջնականապես կորոշի հանդիպման ելքը։ Տարբերությունը նվազագույն է, և մենք պետք է խաղանք այնպես, կարծես նոր խաղ է, կարծես ցուցատախտակին զրոներ են:
Մեր ոճը խաղից խաղ առանձնապես չի փոխվում։ Երբեմն մրցակիցը պարտադրում է իր ֆուտբոլը, ինչպես առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում, բայց ես չեմ կարծում, որ վաղը մենք բոլորովին այլ «Ատլետիկ» կտեսնենք»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 29-ին, «Սան Մամես» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին։
Արդեն հայտնի է Իսպանիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը՝ «Մալյորկան», որը կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»:
























































