«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0).
Միակ գոլը 89-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Կազեմիրոն։
«Մենք գտել ենք հաղթելու ճանապարհը. Մեր թիմը կայունություն ցույց տվեց: 2024 թվականին մեկ անգամ ենք պարտվել . կայուն ենք։ Այնքան էլ հեշտ չէ, երբ պետք է խառնել ամբողջ հետին գիծը, փոխել խաղացողներին, որպեսզի նրանք խաղան տարբեր դիրքերում: Ես շատ հպարտ եմ, որ մենք դա արեցինք», — Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն:
2024 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» վեց հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում (չորս հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն), ինչպես նաև երեք հանդիպում Անգլիայի գավաթում (երեք հաղթանակ)։
Քառորդ եզրափակչում Տեն Հագի թիմը կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 16-ին։