Հայտնի են դարձել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը.
«Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ»
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»
«Վուլվերհեմփթոն» — Քովենթրի Սիթի
«Չելսի» — «Լեսթեր Սիթի».
Բոլոր հանդիպումները կկայանան մարտի 16-ին։ Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է մայիսի 25-ին։
Անգլիայի գավաթի ներկայիս հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ տարի հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով:
Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Արսենալն» է, որը մրցաշարում հաղթել է 14 անգամ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է (12):