Անգլիացի հայտնի մարզիչ Սեմ Էլարդայսը խոսել է «Չելսիի» ցուցադրած խաղի մասին։
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
«Պատրա՞ստ եմ գլխավորել «Չելսին»։ Այո, դրա համար ես վաղը Դուբայից կմեկնեի Լոնդոն։
Նրանք պետք է ինչ-որ բան անեն պաշտպանության հարցում: Սա ամենավատ պաշտպանությունն է, որը ես տեսել եմ Պրեմիեր լիգայում վերջին տարիներին։
Պաշտպանության լավագույն ցուցանիշներն ունեն «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Դա պարզ մաթեմատիկա է: Դու հաղթում ես լիգան, եթե ունես լավագույն պաշտպանությունը, ոչ թե լավագույն հարձակումը»,- TalkSport-ին ասել է Էլարդայսը: