«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 28-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
«Ակնհայտ է, որ մենք խելահեղ գրաֆիկ ունենք Անգլիայի գավաթի այս երեկո կայանալիք «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հետ կապված: Գլխավոր մարզիչն արդեն ասել է, որ պետք է տեսնի, թե ով է պատրաստ այս հանդիպմանը, սակայն խաղին ներկա բոլորը կարող են վստահ լինել, որ մենք ամեն ինչ կանենք հնարավորինս արագ վերականգնվելու համար։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք խաղացողներին վերադարձնել որքան հնարավոր է շուտ, քանի որ ինչպես ցույց տվեց կիրակի օրը, մենք բոլորի կարիքը կունենանք:
Բացի քրտնաջան աշխատելուց, թիմը զարգացնելու ձգտումից և մեր ունեցած լավագույնը տալուց, մենք պետք է նաև վայելենք այն, ինչ անում ենք: Մեկ գավաթ նվաճելուց հետո մենք այժմ այլ նպատակներ ունենք, որոնց պետք է ձգտենք: Դա կլինի ևս մեկ ծանր խաղ, բայց ինչպես ասացի, մենք կարող ենք վայելել այն, հատկապես երկրպագուները»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։