«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետի աշխատանքը դուր է գալիս ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռեթկլիֆին։ Վերջինս հիացած չէ ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Դե Ձերբիին ցանկանում է թիմ հրավիրել «Չելսին»։ Մասնագետը «Բրայթոնում» աշխատում է 2022 թվականի սեպտեմբերից։ Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը Պրեմիեր լիգայում գրավեց վեցերորդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրոպական մրցաշար՝ Եվրոպա լիգա:
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Բրայթոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը՝ յոթ միավոր զիջելով վեցերորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: