«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն համաձայն չէ այն մտքի հետ, որ լոնդոնյան ակումբը մշտապես մեծ գումարներ է ծախսում նոր խաղացողներ ձեռք բերելու վրա։
«Երբ «Չելսին» պարտվում է, մարդիկ միշտ պատճառներ են գտնում, թե ինչու դա տեղի ունեցավ: Բայց ոչ, «Չելսիի» հանգամանքները՝ Չելսիի հանգամանքներն են: Սեփականատերերը ցանկանում են այստեղ այլ բան կառուցել։ Սա դեռ սկիզբն է: Հետեւաբար, ներկա պահը չենք կարող համեմատել անցյալի հետ։ Երբ խոսքը վերաբերում է «Չելսիին», նրանք միշտ խոսում են միլիարդների մասին, և դու ոչինչ չես կարող անել դրա դեմ: Չեմ կարծում, որ դա արդարացի է, բայց ես ընդունում եմ խաղի կանոնները»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Չելսին» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Փետրվարի 25-ին լոնդոնյան թիմն Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում պարտվել էր «Լիվերպուլին» (0:1):