«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր աջակցությունն է հայտնել «Չելսիի» ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին։ Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ փետրվարի 25-ին, մերսիսայդցիները Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել են լոնդոնցիներին:
«Ես մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում պարտվել հինգ կամ վեց եզրափակիչներում անընդմեջ… Ես պատկերացնում եմ, թե ինչ են զգում «Չելսիի» ֆուտբոլիստներն ու մարզիչները: Բոլորը միայն մի բան են ասում. «Ի դեպ, դու պարտվեցիր վերջին հինգ եզրափակիչներում, և սա նոր ռեկորդ է»: Սա տհաճ է, և ես իսկապես համակրում եմ նրանց»,- Կլոպի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերին։ Այս մրցաշրջանի ավարտին մասնագետը կլքի ակումբը։