«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ակումբում իր ապագայի մասին:
54-ամյա հոլանդացուն մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, թե արդյոք նա զգում է, որ, այսպես ասած, փորձաշրջան է անցնում այն բանից հետո, երբ Ջիմ Ռեթքլիֆը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր:
«Ոչ, բայց ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում: Ես գործընթացի մեջ եմ և գիտեմ, թե ինչ եմ անում: Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ղեկավարության հետ։ Մենք խոսում ենք ապագայի, միասին ապագայի մասին։
Այնպես որ, այո, ես կենտրոնացած եմ երկու բանի վրա՝ առաջ տանել թիմը և ամեն անգամ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: