«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», գրում է Manchester Evening News-ը։
Ակումբի սեփականատերերը կարծում են, որ ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագը պետք է հեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
Իտալացի մասնագետը տեն Հագին փոխարինելու հիմնական թեկնածուներից է։ Հաղորդվում է նաև, որ Դե Զերբին կարող է գլխավորել «Բավարիան» կամ «Բարսելոնան»:
Իտալացի մարզիչը «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։