«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Լուտոնի» դեմ խաղում (6:2) խփել է 5 գոլ։
Ավելի վաղ Անգլիայի գավաթում պենտա-տրիկ է գրանցվել 1970 թվականին: Այն ժամանակ Ջորջ Բեսթը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկ խաղում խփել է հինգ գոլ։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։