«Բրայթոնի» հարձակվող Կաորու Միտոման բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտարարել է «Ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին։
«Սա մեծ խնդիր է։ Նա, հավանաբար, բաց կթողնի 2-3 ամիս, և, ամենայն հավանականությամբ, նրա համար մրցաշրջանն ավարտված է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում ճապոնացի ֆուտբոլիստը «Բրայթոնի» կազմում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 41 հանդիպում, դարձել 10 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։