Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կամերունցի եզրային հարձակվող Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի հետ:
25-ամյա ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել կամերունյան «Քոթոն Սպորտ» թիմից, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն և մասնակցել է Աֆրիկայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Ռամսես Դոնֆաքը նաև երկու խաղ է անցկացրել Կամերունի հավաքականի կազմում: