«Սյունիք» է տեղափոխվել Համլետ Մինասյանը։ Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
21-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում, իսկ «Սյունիք» տեղափոխվել է Երևանի «Արարատից»։
Մինասյանը Առաջին խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է՝ խփած 11 գոլով։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք՝ «Սյունիքն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: