«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Պեդրո Նետուն հայտնվել է «Լիվերպուլի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Caughtoffside-ը:
Աղբյուրի համաձայն, «Գայլերը» պատրաստ են ամռանը վաճառել 23-ամյա խաղացողին մոտ 60 միլիոն ֆունտով (70 միլիոն եվրո), որպեսզի գումար հայթայթեն նոր խաղացողներ ձեռք բերելու համար: «Լիվերպուլը» Նետուին դիտարկում է որպես Մոհամեդ Սալահին փոխարինող։
Պորտուգալացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։