«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հերքել է լուրերն այն մասին, որ կարող է հեռանալ ակումբից։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 23-ամյա արգենտինացին հիասթափված է լոնդոնյան թիմի արդյունքներից և դիտարկում է «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը։
«Ես երջանիկ եմ «Չելսիում», մենք ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանում հայտնվել Չեմպիոնների լիգա: Ես չգիտեմ, թե որտեղից են այս բոլոր խոսակցությունները: Ես լիովին հերքում եմ այս տեղեկությունը, այն կեղծ է»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Էնցո Ֆերնանդեսը «Չելսիում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում լոնդոնցիների կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: