«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն, «Սիթիի» ղեկավարները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները 26-ամյա կիսապաշտպանին գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել էր բրազիլացուն ձեռք բերել 100 միլիոն եվրոյով։
Պակետան «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։