«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին: Ռայսը Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (6:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ռայսը «Վեսթ Հեմի» սան է և «Արսենալին» է միացել նախորդ ամռանը։
«Ես իսկապես գոհ եմ նրանից, «Վեսթ Հեմի» հետ խաղն առանձնահատուկ էր Դեկլանի համար: Նա այնքան է սիրում «Վեսթ Հեմը», բայց այս խաղում նա պետք է կենտրոնանար իր առաջադրանքի վրա, ինչն էլ արեց», — Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 24 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով երկու միավորով: