Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ասթոն Վիլլան» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց ՄՅՈւ-ի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 67-րդ րոպեին Դուգլաս Լուիսը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Հանդիպման վերջնամասում հյուրերին հաղթանակ պարգևեց Սքոթ Մաքթոմինեյի խփած գոլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 6-րդ տեղում է։ «Ասթոն Վիլլան» 46 միավորով 5-րդն է։