«Փյունիկը» Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Զարյայի» հետ 0։4 հաշվով պարտություն կրել։
Հավաքի շրջանակում «Փյունիկը» 3 հաղթանակ է տարել ընկերական խաղերում։ Եղիշե Մելիքյանի թիմն առավելության է հասել Բոսնիա և Հերցոգովինայի Պրեմիեր լիգայի առաջատար «Բորացի» նկատմամբ (2:0), հետո հաղթել Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» (4:2), ինչպես նաև կամային հաղթանակ է տարել Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ։
Ինչպես հայտնի է, «Փյունիկը» մեկամսյա ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Անթալիա քաղաքում: