Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարը 3-1 հաշվով հաղթեց Հորդանանի ընտրանուն։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ակրամ Աֆիֆը, որը 3 գոլն էլ հեղինակեց 11-մետրանոցից։
Հիշեցնենք, որ Կատարի հավաքականն այս գավաթը նվաճել էր 2019-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած խաղարկությանը։ Ասիայի գավաթի խաղարկությունում ամենամեծ թվով հաղթանակներ ունի Ճապոնիայի հավաքականը։ Այս երկրի ֆուտբոլիստները չորս անգամ նվաճել են գավաթը: