«Արսենալն» ու «Չելսին» «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի գլխավոր հավակնորդներն են։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբները ամռանը կպայքարեն նիգերիացու տրանսֆերը ձեռք բերելու համար:
Շատ բան կախված կլինի հենց ֆուտբոլիստի որոշումից: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ արդեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
«Արսենալը» և «Չելսին» հետաքրքրված են նաև «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոունիով։ Բայց երկու ակումբների համար էլ նա երկրորդ տարբերակն է Օսիմհենից հետո: