«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ֆուտբոլում կապույտ քարտի հնարավոր ի հայտ գալու մասին։
«Կարծում եմ, որ այս միջոցները ձեռնարկվում են մրցավարական գործընթացը պարզեցնելու, դժվար որոշումներ կայացնելիս մրցավարներին օգնելու՝ վերացնելու սխալները: Այսպիսով, հուսով եմ, որ այս ամենը արվում է խաղը բարելավելու համար: Այդ դեպքում արժե փորձել:
Չգիտեմ՝ մենք պատրա՞ստ ենք սրան։ Հուսով եմ, որ կապույտ քարտի փորձը մանրակրկիտ կդիտարկվի մինչև այն կիրառվի ամենաբարձր մակարդակով»,- Արտետայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում կարող է ներմուծվել կապույտ քարտի տեսքով կարգապահական տույժի նոր տեսակ։ Այս քարտը խաղացողներին կցուցադրվի դիտավորյալ խախտում թույլ տալու կամ հանդիպման պաշտոնյայի հետ անհամաձայնություն ցույց տալու համար: Դրանից հետո խաղացողները 10 րոպեով կհեռացվեն խաղադաշտից։