Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. վիճակահանության արդյունքների մասին։
Իսպանացիների հետ նույն մմբում ընդգրկված են Դանիայի, Շվեյցարիայի և Սերբիայի հավաքականները։
«Մենք պետք է առավելագույնը ցույց տանք, որպեսզի կարողանանք դուրս գալ խմբից: Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Իսպանիայի հավաքականը նման կարևոր մրցաշարում։
Մրցակիցները շատ բարդ են, քանի որ այստեղ են Եվրոպայի 16 լավագույն թիմերը։ Պետք է քայլ առ քայլ, գնալ առաջ։ Շատ բարդ հանդիպումներ են լինելու, և յուրաքանչյուր մրցակից ունի իր առանձնահատկությունները»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում SPORT-ը։
Մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ եզրափակիչը կկայանա 2025 թվականի հունիսին։