«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հրաժեշտ է տվել Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիային, ով հեռացել է իր պաշտոնից։
Հիշեցնենք, որ մասնագետը հեռացվել էր փետրվարի սկզբին, երբ եգիպտոսցիները Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում պարտվեցին ԴԺՀ Կոնգոյի հավաքականին (1:1 և 7:8 11-մետրանոցներով):
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մարզիչ։ Մաղթում եմ քեզ ամենայն բարիք ապագայում»,- գրել է հարձակվողը սոցցանցերում։
Վիտորիան Եգիպտոսի հավաքականը գլխավորել էր 2022 թվականի ամռանը։