«Արսենալը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Տակեհիրո Տոմիյասուի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը նոր երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։
Ճապոնացին «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։