Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լոր Բուլոն, ով այժմ ՊՍԺ-ի դեսպանն է, ասել է, որ լուրջ աղբյուրներից համոզիչ տեղեկություններ է ստացել ընթացիկ մրցաշրջանի ավարտին Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։
«Բավական հետևողական և լուրջ աղբյուրներն ինձ ասացին, որ սա (Մբապեի տեղափոխությունը «Ռեալ») արդեն կատարված է։
Այս սերիալը նման է նրան, ինչ մենք արդեն տեսել ենք։ 2022-ի վերջին սերիալի ժամանակ ինձ շատ տեղեկություններ չհասան, իսկ հիմա առաջին անգամ նրանք ինձ ասում են, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» արդեն իսկ կատարված փաստ է»,- ասել է Բուլոն Canal+-ի եթերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնել էին, որ Կիլիան Մբապեն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ և մոտ ապագայում պետք է հայտնի գործարքի մասին, սակայն մինչ այժմ տրանսֆերի մասին հայտարարություն չի եղել։
























































