Այսօր՝ փետրվարի 3-ին, կայացել է Ասիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչը, որտեղ հանդիպել են Կատարի և Ուզբեկստանի հավաքականները։ Խաղը կայացել է Կատարի «Ալ Բայթ» մարզադաշտում։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել տանտերերը (3:2):
Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Կատարի հավաքականը կմրցի Իրանի հավաքականի հետ։
























































