«Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտպան Սերժ Օրիեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերը նախկինում խափանվել էր, սակայն 31-ամյա կոտդիվուարցին պնդել է տեղափոխվել թուրքական ակումբ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Օրիեն անգլիական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի սեպտեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։
























































