«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Ջեսի Լինգարդը երկու տարվա պայմանագիր կկնքի «Սեուլի» հետ, հայտնում է BBC-ն։
31-ամյա անգլիացին ազատ գործակալի կարգավիճակում էր անցած ամռանից, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Վեսթ Հեմում», «Դերբի Քաունթիում», «Բրայթոնում» և «Լեսթերում»:
Նա նաև 6 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 32 խաղում: Transfermarkt-ը Լինգարդի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:
























































