«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն ու հարձակվող Մոհամեդ Սալահը կարող են կարիերան շարունակել անգլիական թիմում։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» նախատեսում է բոլոր ջանքերը գործադրել խաղացողներին իրենց թիմում պահելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նոր մարզիչը կցանկանա սկսել աշխատել մի թիմում, որն արդեն ունի կորիզ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահն ու վան Դեյկը կհետևեն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և այս մրցաշրջանի ավարտից հետո կլքեն մերսիսայդյան ակումբը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»: Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացրել է, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար։
























































