«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 23 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Քեյնը թոփ-5 լիգաներում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով հատել է 20 գոլի շեմը ներքին առաջնությունում։
Երկրորդ և երրորդ տեղերը 19 գոլով կիսում են ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը։
«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում 4-րդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 17 գոլ։ Իսկ «Ման․Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Լիվերպուլի» ներկայացուցիչ Մոհամեդ Սալահը, «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Ժիրոնայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը 14-ական գոլով կիսում են 5-րդ տեղը։
Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
Հարի Քեյն (Բավարիա) – 23 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 19 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 19 գոլ
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) – 17 գոլ
Էրլինգ Հոլանդ (Ման․Սիթի), Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ), Ջուդ Բելինգհեմ (Ռեալ), Արտյոմ Դովբիկ (Ժիրոնա) – 14 գոլ