«Արսենալը» առաջատարն է Ճապոնիայի հավաքականի և «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի տրանսֆերային մրցավազքում:
Ըստ Fichajes-ի՝ «Արսենալը» Միտոմայի տրանսֆերի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:
Իսպանական պարբերականը հայտնում է, որ «Արսենալը» «գերշահավետ առաջարկ է պատրաստում» ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Նշվում է, որ «Բրայթոնի» ֆուտբոլիստը Միկել Արտետայի համար առաջնային տրանսֆերային նպատակներից մեկն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 50 մլն եվրո։
























































