Դանիայի հավաքականի և «Էսպանյոլի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդին» և «Չելսիին» առաջարկվել է «Բարսելոնայի» 32-ամյա նախկին հարձակվողի ծառայությունները, ով ներկայումս հանդես է գալիս «Էսպանյոլի» կազմում Իսպանիայի երկրորդ լիգայի առաջնությունում։
Հնարավոր տեղափոխության մանրամասները չեն հաղորդվում։ Այս մրցաշրջանում Բրեյթուեյթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
























































