Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է անգլիական «Նյուքասլ» ակումբի աշխատանքի մասին։
«Կարծում եմ, որ Անգլիայում կա Սաուդյան Արաբիայի սեփականություն հանդիսացող ակումբ, որը լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատի ակումբը:
«Նյուքասլը» չգնեց գերաստղերի, բայց նրանք նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Ես զարմացա. ես սպասում էի, որ նրանք շատ խաղացողներ կգնեն նոր մրցաշրջանի համար, բայց դա տեղի չունեցավ, և նրանք շատ լավ հանդես եկան։
Իսկ Սաուդյան Արաբիայի առաջնության գործելակերպը լավագույն տարբերակը չէ: Սա փողի վատնում է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։