Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 երզափակիչում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 88-րդ րոպեին խփեց մանչեսթերյան թիմի պաշտպան Նաթան Ակեն։ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ։
Օրվա մյուս խաղում «Չելսին» ընդունել էր «Ասթոն Վիլլային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով․ կլինի վերախաղարկում։ Նույն հաշվով ավարտվեց նաև «Բրիսթոլ Սիթի» — «Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպումը։
Վերախաղարկումները տեղի կունենան փետրվարի 6-ին։