«Լիվերպուլը» թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հստակ թեկնածու չունի: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիրները» ներկայումս համաձայնություն չունեն որևէ մարզչի հետ, ով կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Նշվում է, որ ակումբը ցանկանում է նոր մարզական տնօրեն ունենալ նախքան նոր մարզչի ընտրությունը։
Այսօր՝ հունվարի 26-ին, Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։