Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արձագանքել է Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին լուրերին։
«Դրան ընտելանալու համար որոշ ժամանակ կպահանջվի: Մեծ նորություն. Նախ այն պետք է մարսել»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի՝ այս մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտնի դարձավ այսօր՝ հունվարի 26-ին։