Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կարող է դառնալ Յուրգեն Կլոպի հետնորդը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, գերմանացի մարզիչը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։
«Ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ Յուրգենի նկատմամբ։ Շատ զարմացա:
Իմ ուշադրության կենտրոնում Լևերկուզենն է: Այս պահին ես շատ երջանիկ եմ այստեղ։ Ես դեռ մեծ մոտիվացիա ունեմ և շատ գոհ եմ ակումբից և թիմից: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Հիմա ինձ չի հետաքրքրում»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Բերգերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):