«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ասել է, որ ցանկանում է «Տոտենհեմը» դարձնել թիմ, որը միշտ կպայքարի գավաթների համար:
«Երբ եկա այստեղ իմ նպատակն էր համոզվել, որ այս ակումբը ամեն տարի պայքարում է գավաթների համար, և հենց դրա վրա եմ կենտրոնացած հիմա:
Այո, լավ կլինի, եթե մենք ավելի առաջ գնանք Անգլիայի գավաթում, բայց ես շահագրգռված եմ, որ «Տոտենհեմը» հասնի այնպիսի մակարդակի, որ նրանք կարողանան կանոնավոր կերպով հաջողությունների հասնել»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Mirror-ը: