Յուրգեն Կլոպն այսօր հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։
Խաբի Ալոնսոն կարող է փոխարինել Յուրգենին այդ պաշտոնում։ Իսպանացին այդ պաշտոնի գլխավոր ֆավորիտն է, հայտնում են Mirror-ը և ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Խաբին նախկինում հանդես է եկել մերսիսայդցիների կազմում։ Ալոնսոն այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը»:
Մյուս հավակնորդների թվում են Սթիվեն Ջերարդը, Ռոբերտո Դե Զերբին և Յուլիան Նագելսմանը: