«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է այս մրցաշրջանի վերջում անգլիական ակումբից հեռանալու իր որոշումը։
«Ես մարզիչ եմ աշխատում արդեն 24 տարի, և հիմա պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչ է կյանքը։ Ես ուղղակի չգիտեմ, թե դա ինչ է: Ես գոնե պետք է փորձեմ պարզել, թե ինչպիսին է կյանքը:
Ոչ վաղ անցյալում ես նոր պայմանագիր ստորագրեցի և այդ պահին յոթերորդ երկնքում էի։ Բայց ես թերագնահատեցի իմ էներգիայի ռեսուրսը, որն անվերջ չէ։ Հիմա ես պետք է բոլորին բացատրեմ, թե դա ինչ է, քանի որ ես դա պարտական եմ մարդկանց։
Ես նման եմ լավ սպորտային մեքենայի՝ ոչ լավագույնը, բայց լավ մեքենայի, որը դեռ կարող է մեծ արագություն զարգացնել: Բայց ես միակն եմ, ով տեսնում է, որ բենզինն աստիճանաբար նվազում է։ Վարում ես այնքան ժամանակ, որքան կարող ես, բայց վաղ թե ուշ պետք է կանգ առնել կամ գնալ բենզալցակայան։ Եվ դա հենց այն է, ինչ ես պետք է անեմ»,- ասել է Կլոպը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։