Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ակումբից հեռանալու որոշումը.
«Եթե ինձ հարցնեիք՝ երբևէ նորից կմարզե՞ք, ես կասեի՝ ոչ: Բայց ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո, քանի որ երբեք նման իրավիճակ չի եղել։
Այն, ինչ ես հաստատ գիտեմ` երբեք այլ ակումբ չեմ մարզի Անգլիայում, բացի «Լիվերպուլից», — Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետն այսօր հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։ Նա իր որոշման մասին հայտնել է թիմի երկրպագուներին ուղղված հատուկ ուղերձում։ Գերմանացի մասնագետի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև նրա օգնականները։ Հիշեցնենք, որ Յուրգենը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։